Գլխավոր ՀՀ ԱԻՆ 68 խորհրդատվություն, օգնություն մարզին․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

68 խորհրդատվություն, օգնություն մարզին․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2035
Տարածել

Հոկտեմբերի 9-16-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 68 քաղաքացու:

Հոկտեմբերի 14-ին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեսթավորել են ԱԻՆ 45 աշխատակցի՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 12 մարդ՝ 8 ծառայող, 1 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 3-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքների վերացմանը մասնակցում են նաեւ ԱԻՆ բժիշկները: Վարչության աշխատակիցների խումբը՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի գլխավորությամբ մարզերց մեկում է: