Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ հոգեբանները՝ ի աջակցություն արցախցիների

ԱԻՆ հոգեբանները՝ ի աջակցություն արցախցիների

2753
Տարածել

Երկրում ռազմական դրությամբ պայմանավորված՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը սեպտեմբերի 30-ից աշխատում է արտակարգ ռեժիմով:

Բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արեւիկ Երիցյանի խոսքով՝ բաժնի հոգեբանները, ինչպես նաեւ նախարարության բազայում գրանցված կամավոր հոգեբանները հոգեբանական աջակցություն են ցուցաբերում Արցախից տարհանված ընտանիքներին: 

«Լինում է՝ օգնության են դիմում մեր թեժ գծի միջոցով, մենք ենք նրանց գտնում մեր նախաձեռնությամբ: Կատարում ենք տնայցեր, զրույցում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոն հաճախող արցախցի փոքրիկների հետ, վիրավոր զինվորների եւ նրանց ընտանիքների հետ: Ընդհանուր խնդիրները նույնն են՝ գերլարվածություն, վախի դրսեւորումներ, տագնապ: Հիմնականում մեկ այցով չենք սահմանափակվում: Աշխատում ենք այնտեղ, որտեղ մեր կարիքը կա»,- մանրամասնում է Արեւիկ Երիցյանը:

Բացի ժամանակավոր կացարան այցելելուց՝ հոգեբանները նաեւ հյուրընկալում են արցախցիներին հենց նախարարությունում, որտեղ օգնություն է տրամադրվում նորագույն հոգեբանական սարքավորումների միջոցով: 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Երիցյանը