Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2013
Տարածել

Հոկտեմբերի 8-14-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ.

Հոկտեմբերի 12-ին Հայաստան՝ Չարենցավան քաղաքից 22 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

Հոկտեմբերի 9-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 44 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 10-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 45 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Զաքաթալա քաղաքից 22 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 20 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Հոկտեմբերի 8-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի Կաինանտու քաղաքից 39 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»