Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 24 հեռախոսային խորհրդատվություն, 5 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

24 հեռախոսային խորհրդատվություն, 5 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2410
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հոկտեմբերի 5-12-ը ժամանակահատվածում ստացել է 44 զանգ, որից 24-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 24-ից 15-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. տասնմեկը՝ ռազմական դրության, երեքը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ ինքնասպանության փորձի, մեկական ինքնավնասման սպառնալիքի, հրդեհի, միջանձնային բնույթի խնդրի, երեխաների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 5 ելք՝ ինքնասպանության փորձի, հրդեհի, հոգեբանական ուղղորդման, ռազմական դրության վերաբերյալ ահազանգերով։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։