Գլխավոր ՀՀ ԱԻՆ 53 խորհրդատվություն, 3 ելք, օգնություն հոսպիտալներին․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

53 խորհրդատվություն, 3 ելք, օգնություն հոսպիտալներին․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2101
Տարածել

Սեպտեմբերի 18-25-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 53 քաղաքացու:

1 մեքենա Երեւան քաղաքում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ: Սեպտեմբերի 24-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեսթավորել են ԱԻՆ 24 աշխատակցի՝ ՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։ Նույն օրը Կոտայքի մարզային վարչության եւ ստորաբաժանումների փրկարար ծառայողների դիսպանսերիզացիա է իրականացվել:

Մեկ մեքենա Երեւանում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ: Սեպտեմբերի 24-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները վարչությունում անցկացրել են 24 աշխատակցի թեստավորում՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։ Նույն օրը կատարվել է նաեւ Կոտայքի մարզային վարչության եւ ստորաբաժանումների փրկարար ծառայողների դիսպանսերիզացիա: ԱԻՆ բժիշկների հերթապահ բուժանձնակազմը մասնակցել է 3 ահազանգի:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 29 մարդ՝ 15 ծառայող, 9 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 20-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքների վերացմանը մասնակցում են նաեւ ԱԻՆ բժիշկները: Արցախի եւ Հայաստանի տարբեր համայնքների բուժհաստատություններ մեր բժիշկներից վիրաբուժական համազգեստ, վիրաբուժական գործիքների հավաքածու, լարինգոսկոպ, շինաներ, վիրակապական նյութեր, դեղորայք, մասնագիտական աջակցություն են ստացել: