Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2722
Տարածել

Հոկտեմբերի 1-7-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ.

Հոկտեմբերի 4-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 5-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

Հոկտեմբերի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 18 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հոկտեմբերի 5-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 36 կմ հյուսիս-արեւմուտք եւ Մարանդ քաղաքից 30 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ, երեքն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հոկտեմբերի 1-ին 6,5 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Տոնգայի Թագավորության Նուկուալոֆան մայրաքաղաքից 214 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Պապուա Նոր Գվինեայի Ֆինշխավեն քաղաքից 107 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հոկտեմբերի 6-ին երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջիի Լեւուկա քաղաքից 243 կմ դեպի արեւելք, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»