Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 28 հեռախոսային խորհրդատվություն, 3 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

28 հեռախոսային խորհրդատվություն, 3 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1945
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը սեպտեմբերի 28-հոկտեմբերի 5 ժամանակահատվածում ստացել է 40 զանգ, որից 28-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 28-ից 15-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. հինգը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական ինքնասպանության փորձի, հրդեհի, միջանձնային բնույթի խնդիրների, մեկը՝ երեխաների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 4 ելք՝ ինքնասպանության փորձի եւ հրդեհի վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։