Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2073
Տարածել

Սեպտեմբերի 24-30-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Սեպտեմբերի 24-ին Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 5կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 26-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Սեպտեմբերի 26-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության Պորտ Էլիզաբեթ քաղաքից 1648 կմ դեպի հարավ-արեւելք:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»