Գլխավոր Ուսուցողական նյութեր Խորհրդային Հայաստանի հրշեջ գույքը

Խորհրդային Հայաստանի հրշեջ գույքը

2194
Տարածել

ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նամակը Ժողկոմխորհին

16 սեպտեմբերի, 1926 թ․

Հրդեհաշեջ խմբի համար ձեռք բերված «Մոտոպոմպա» մեքենան շնորհիվ իր թույլ կառուցվածքի չի բավարարում Երեւան քաղաքի հրդեհաշեջ կարիքներին, որովհետեւ այն շատ փոքր է, միայն նասոս եւ ապշլանգ ունի, իսկ ջրի համար անհրաժեշտ բաքը բացակայում է։

Մինչդեռ Թիֆլիսի՝ նման գործիքներ ունեցող ցուցահանդեսում «Ֆիատ» տեսակի մեքենա կա, որը հարուստ է իրեն հատուկ պարագաներով, նամանավանդ՝ հսկայական բաքով։

Խնդրում ենք թույլ տալ ձեռք բերել վերոհիշյալ մեքենան, որն իր կարիքներով կբավարարի մեր քաղաքի բոլոր մասերի կարիքներին։

Ներքգործժողկոմ՝ Դուրգերյան

 

ՀԽՍՀ Ժողկոմխորհի նամակը Երեւանի Գավգործկոմին

23 սեպտեմբերի, 1926 թ․

Խնդրում եմ հայտնել՝ ստացե՞լ եք արդյոք Թիֆլիսի ցուցահանդեսում գտնվող «Ֆիատ» մեքենան, որը պետք է գործածվեր քաղաքի հրդեհաշեջ խմբի կարիքների համար։

ԺԿԽ եւ ՏԽ գործերի կառավարիչ Վ․ Մալխասյան

Ժողկոմխորհի քարտուղար՝ Ա․ Թոքմաջյան

 

ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նամակը Ժողկոմխորհին

Մարտի 24, 1927 թ․

Երեւանի հրդեհաշեջ խմբի հակահրդեհային պարագաները եւ գույքը լրացնելու, շենքը վերանորոգման ենթարկելու, ինչպես նաեւ մի շարք խոշոր գավառական կենտրոններում, որոնք են Էջմիածին, Ղարաքիլիսա, Դիլիջան եւ Նոր-Բայազետ, հրդեհաշեջ խմբերի բջիջներ կազմակերպելու ու հակահրդեհային ամենասահմանափակ, անհրաժեշտ պարագաներով մատակարարելու համար խնդրվում է Խորհրդի կարգադրությունը տրամադրելու մեզ Անդրժողկոմխորհի կողմից Պետապի գծով Հայաստանին բաշխված պետական ընդհանուր ապահովագրության տոկոսի հրդեհի ապահովագրության բաժինը։

Հայտնվում է, որ Խորհրդի կողմից թույլատրված գումարի սահմաններում կներկայացվի պատշաճ նախահաշիվ։

Ներքգործժողկոմ՝ Դուրգերյան

 

Ժողկոմխորհի կարգադրիչ նիստի N 14 արձանագրությունից քաղվածք

Ապրիլի 25, 1927 թ․

ԼՍԵՑԻՆ

Ներքգործժողկոմատի միջնորդությունը՝ Երեւանի հրդեհաշեջ խմբի կարիքների համար մեկ ավտոմեքենա գնելու եւ շենքում մեկ աշտարակ կառուցելու համար լրացուցիչ միջոցներ բաց թողնելու մասին։ Զեկուցողներ՝ ընկ․ Ա․ Վարդանյան, Ե․ Երզնկյան

ՈՐՈՇԵՑԻՆ

Պետական ընդհանուր ապահովագրական 1925/26 տ․ տոկոսներից Հայաստանին լրացուցիչ հատկացված գումարները բաշխել

· Երեւանի հրդեհաշեջ խմբի շենքում մեկ աշտարակ կառուցելու համար՝ 2494 ռ․ 3 կոպեկ

· Վետբակինստիտուտի կարիքների համար՝ 7236 ռ․ 6 կ․

 

Ժողկոմխորհի նախագահի տեղակալ՝ Ա․ Մռավյան

Ժողկոմխորհի գործերի կառավարիչ՝ Վ․ Մալխասյան

Ժողկոմխորհի քարտուղար՝ Ա․ Թոքմաջյան

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում խորհրդային արտադրության 1926 թվականի հրշեջ մեքենա է՝ Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի թանգարաններից մեկում: Կարդացեք նաեւ.

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 3

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը

«Պայքար կրակի դեմ»․ գիրք՝ հրշեջ գործի մասին

Կայսերական ցուցահանդես՝ նվիրված առաջին օգնությանը

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում 

Հակահրդեհային կամպանիա՝ Խորհրդային Հայաստանում