Գլխավոր ՀՀ ԱԻՆ 53 խորհրդատվություն, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

53 խորհրդատվություն, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2204
Տարածել

Սեպտեմբերի 18-25-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով խորհրդատվություն են տրամադրել 53 քաղաքացու: Հերթապահ բուժանձնակազմը մասնակցել է 3 ահազանգի:

Մեկ մեքենա Երեւանում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ: Սեպտեմբերի 24-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները վարչությունում անցկացրել են 24 աշխատակցի թեստավորում՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։ Նույն օրը կատարվել է նաեւ Կոտայքի մարզային վարչության եւ ստորաբաժանումների փրկարար ծառայողների դիսպանսերիզացիա:

Սեպտեմբերի 20-ին անվասայլակով բասկետբոլի «Երեւանի գավաթ» բաց առաջնության ժամանակ հերթապահ բուժանձնակազմն իրականացրել է հերթապահություն:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 29 մարդ՝ 15 ծառայող, 9 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 20-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։