Գլխավոր Վերլուծություն Սպորտի «փափուկ ուժը»․ ՃԿՊԱ ուսանողուհու հաջողության պատմությունը

Սպորտի «փափուկ ուժը»․ ՃԿՊԱ ուսանողուհու հաջողության պատմությունը

2852
Տարածել

18 գավաթ, 17 առաջին մրցանակային տեղ, 4 բրոնզե եւ 4 արծաթե մեդալ։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանող, 15-ամյա Էլեն Մարգարյանը հասցրել է կիոկուշին կարատե սպորտաձեւում քանիցս բարձրացնել Հայաստանի դրոշն ու աշխարհին ցույց տալ իր տեխնիկան ու բարձր վարպետությունը։

ՃԿՊԱ ընդունվելու որոշումը կայացրել է ոչ միանգամից։ «Երբ 9-րդ դասարանում գրանցվեցի դպրոցի պատանի փրկարարական խմբակում, եւ երկրաշարժի թեմայով միջոցառման ժամանակ ինձ հանձնարարվեց բարձրությունից պարանով իջնել-բարձրանալ՝ ինձ շատ դուր եկավ։ Ակադեմիայում թե՛ նոր ընկերներս են լավը, թե՛ մթնոլորտը»,- ասում է ճգնաժամային կառավարման ապագա մասնագետը:

Առավել մանրամասն՝ այստեղ