Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2040
Տարածել

Սեպտեմբերի 17-23-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. Սեպտեմբերի 22-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Զույգաղբյուր եւ Աշոցք գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ եւ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Սեպտեմբերի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 20կմ հյուսիս-արեւմուտք եւ 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 22-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Սեպտեմբերի 18-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Միջինանտլանտյան լեռնաշղթայի տարածքում: Շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Սլյուդանկա քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով աննշան վնասվել են 20 բնակելի շենք, 4 դպրոց եւ 2 մանկապարտեզ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»