Գլխավոր ՀՀ ԱԻՆ 74 խորհրդատվություն, մեկ ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

74 խորհրդատվություն, մեկ ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2289
Տարածել

Սեպտեմբերի 11-18-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 74 քաղաքացու:

1 մեքենա Երեւան քաղաքում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ: Սեպտեմբերի 17-ին հրդեհի վերաբերյալ կանչով Ծիծեռնակաբերդի խճուղի մեկնած հրշեջ-փրկարարներին միացել են նաեւ բժիշկ փրկարարները:

Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում անցկացվել է դիսպանսերիզացիա:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 41 մարդ` 2 փրկարար, 17 ընտանիքի անդամ, 2՝ կենսաթոշակառու: Դիմողներից 37-ն ուղարկվել է ստացիոնար բուժման: