Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հաստատվել է փրկարարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը

Հաստատվել է փրկարարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը

3255
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով կառավարությունն այսօր հաստատել է փրկարար ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը: Մինչ օրս փրկարարներին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջներն ու փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը սահմանվում էին ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշմամբ:

Որոշմամբ հաստատվել է 94 հիվանդություն. օրգանական, ներառյալ սիմպտոմաթիկ, հոգեկան խանգարումներ, գլխուղեղի եւ ողնուղեղի վնասվածքներ՝ ֆունկցիաների արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումով, քրոնիկ վարակիչ հիվանդություններ, տուբերկուլոզ, սրտամկանի, սրտապարկի (պերիկարդի), պսակաձեւ անոթների, փականային ապարատի, աորտայի հիվանդություններ եւ զարգացման արատներ եւ այլն: