Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2318
Տարածել

Սեպտեմբերի 3-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 5-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 28 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 6-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 28 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 7-ին Իրանում՝ Մակու քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է յոթ երկրաշարժ: Սեպտեմբերի 6-ին 6,0, 6,3, 6,6 եւ 6,4 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 132 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Չիլիի Կոկիմբո քաղաքից 47 կմ դեպի հարավ, Կենտրոնական Միջինանտլանտյան լեռնաշղթայում եւ Ֆիլիպինների Մալիթա քաղաքից 11 կմ դեպի արեւելք: Սեպտեմբերի 6-ին եւ 7-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Վանատուի Պորտ Վիլա մայրաքաղաքից 89 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Սեպտեմբերի 8-ին երկրաշարժ է տեղի ունեցել Բանդա ծովում, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 3-ին Ճապոնիայի Իվակե քաղաքից 150 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով վիրավորվել է 13 մարդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»