Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 22 հեռախոսային խորհրդատվություն, 6 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

22 հեռախոսային խորհրդատվություն, 6 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2391
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը ժամանակահատվածում ստացել է 34 զանգ, որից 22-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 22-ից 8-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. հինգ զանգ՝ ինքնասպանության փորձի, երեքը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ միջանձնային բնույթի խնդրի, մեկը՝ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ: Գրանցվել է նաեւ մեկ կեղծ ահազանգ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցութ­յուն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 6 ելք՝ ինքնասպանության փորձերի վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։