Գլխավոր ՀՀ ԱԻՆ 57 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

57 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2034
Տարածել

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 57 քաղաքացու: Հերթապահ բուժանձնակազմն արձագանքել է 1 ահազանգի:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները վարչությունում թեստավորել են 15 ծառայողի՝ COVID-19  հիվանդության հայտնաբերման նպատակով։

Մեկ մեքենա Երեւանում իրականացրել է բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման  վերաբերյալ։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 35 մարդ։ 9 ծառայող, նրանց ընտանիքի 16 անդամ, 2 կենսաթոշակառու ուղեգրվել են ստացիոնար բուժման։