Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

2171
Տարածել

Օգոստոսի 27-սեպտեմբերի 2 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ.

Օգոստոսի 30-ին Հայաստանում Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում 3 բալ ուժգնությամբ:

Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար, Մուսայելյան, Ամասիա, Զույգաղբյուր եւ Աշոցք գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Օգոստոսի 28-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Օգոստոսի 31-ին Իրանում՝ Մակու քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։ 

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Օգոստոսի 30-ին եւ 31-ին 6,5 եւ 6,2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Միջինատլանտյան լեռնաշղթայի եւ Հնդկական օվկիանոսի` Չագոս կղզեխմբի տարածքներում: Սեպտեմբերի 1-ին 6,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Չիլիի Ատակամա տարածաշրջանում` Ուասկո նահանգի Վալյենար քաղաքից 69 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 9 երկրաշարժ, որից երկուսն ունեցել են 6,3 եւ 6,5 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»