Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ռազմավարական պաշարներին նվիրված երեք նախագիծ

Ռազմավարական պաշարներին նվիրված երեք նախագիծ

2340
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներայացրել կառավարության որոշման երեք նախագիծ, որոնք վերաբերում են Հայաստանի ռազմավարական պաշարների պահուստին:

  1. «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների եւ դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման եւ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգերը, կուտակման ժամանակացույցը եւ նվազագույն ծավալները սահմանելու մասին» նախագիծ:

Նախագծով նախատեսվում է սահմանել ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների եւ դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման եւ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող  հաշվետվությունների լրացման կարգերը, կուտակման ժամանակացույցը եւ նվազագույն ծավալները:

  1. «Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Նախագծով նախատեսվում է սահմանել ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների եւ դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում դրանց արժեքի փոխհատուցման կարգը:

  1. «Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը եւ ձեւաչափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագծով նախատեսվում է սահմանել կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծերով սահմանվում է նաեւ ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընգրկված ապրանքների եւ դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի եւ դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների կուտակման ժամանակացույցը: