Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2978
Տարածել

Օգոստոսի 13-19-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝

  • Օգոստոսի 13-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 15-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 16-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 17-ին Իրան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Մարանդ քաղաքից 45 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 18-ին Թուրքիայի Արդահան քաղաքից 21 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վան քաղաքից 32 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Օգոստոսի 18-ին  6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Լագունա նահանգի Սան Պեդրո քաղաքից 22 կմ դեպի արեւելք։ Երկրաշարժի հետեւանքով կա 1 զոհ եւ 1 վիրավոր: Նույն օրը 6.8 եւ 6.9 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Ինդոնեզիայի Բենգուլու նահանգի Բենգուլու քաղաքից համապատասխանաբար 132 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ 105 կմ դեպի արեւմուտք:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»