Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2052
Տարածել

Օգոստոսի 6-12-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ.

Օգոստոսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 7-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 56 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 55 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 52 կմ հարավ-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 10-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 11-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք եւ 23 կմ արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։ Վերջին երկրաշարժը զգացվել է՝ ՀՀ Արմավիրի եւ Արարատի մարզերում` 4 բալ ուժգնությամբ եւ Երեւան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ` երկուսն էլ Հնդկական օվկիանոսում: Օգոստոսի 6-ին 6,3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Արքայազն Էդվարդի կղզիների ափերի մոտ: Օգոստոսի 12-ին երկրաշարժ է գրանցվել Տանզանիայի Կիլինդոնի քաղաքից 65 կմ դեպի հյուսիս, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»