Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 43 հեռախոսային խորհրդատվություն, 5 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

43 հեռախոսային խորհրդատվություն, 5 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3008
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը օգոստոսի 3-10-ը ստացել է 51 զանգ, որից 43-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 43-ից 6-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ թեմաներով. չորսը՝ ինքնասպանության փորձի, երկուսը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ ալկոհոլիզմով տառապող քաղաքացու վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

ԱԻՆ հոգեբանները ԱԻՆ վետերանների հետ 31 հոգեբանական զրույց են վարել։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 5 ելք՝ ինքնասպանության փորձերի  եւ ալկոհոլիզմով տառապող քաղաքացու վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։