Գլխավոր Ուսուցողական նյութեր «Պայքար կրակի դեմ»․ գիրք՝ հրշեջ գործի մասին

«Պայքար կրակի դեմ»․ գիրք՝ հրշեջ գործի մասին

2527
Տարածել

Ֆյոդոր Էդուարդովիչ ֆոն-Լանդեզեն

Սանկտ Պետերբուրգ, Տրոիցկայա փողոց, տուն 3, հեռախոս՝ 5391

Հուլիս, 1903 թ

Գործ N 127

Հայրենական գրականության մեջ հրշեջ գործին նվիրված ձեռնարկի բացակայությունը, որը հարմար կլինի գնային առումով եւ հնարավորինս կընդգրկի հրդեհաշիջման բոլոր ոլորտները, ինձ դրդեցին գրելու «Պայքար կրակի դեմ» խորագրով գիրքը։ Այն նախատեսված է հրշեջ-ջոկատների, բրիգադների ղեկավարման համար եւ ներկայացնում է հրդեհաշիջման միջոցները։

Գիքրը կազմելու համար պահանջվել են բավական աշխատանք եւ ծախսեր, դրա հիմքում Տվերի եւ Սանկտ Պետերբուրգի մերձքաղաքային հրշեջ միությունների տասնամյա աշխատանքն է, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայի հրշեջ գործի ուսումնասիրությունը։

Տեքստը հնարավորինս պատկերավոր դարձնելու համար փորձել եմ կցել շատ լուսանկարներ՝ 309 հատ, որոնցում նկարագրված է հիմնականում տարբեր ջոկատների հրշեջ գույքը։

375 էջ բովանդակությամբ գրքի արժեքն է 1 ռուբլի։

Գրքի կարճ բովանդակության ներքոբերյալ շարադրմամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով «Կառավարական Լրաբեր» թերթի անդրադարձը հրատարակությանը, խոնարհագին խնդրում եմ այն արժանացնել ուշադրության։

Հարգանքով

ՖԷ ֆոն-Լանդեզեն

Կարճ բովանդակություն

  1. Հակահրդեհային միջոցների դասակարգում․ «Հրշեջ ծառայության գործունեության պայմանները», «Հրդեհային օգնության համար նախատեսվող ծախսերի բաշխումը՝ պահպանվող գույքի արժեքի համեմատությամբ», «Տեղեկությունների հավաքագրում՝ հրշեջ ծառայության ճիշտ կազմակերպման համար», «Քաղաքում առանձին հրշեջ շրջանների տարանջատում», «Հրշեջ շենքերի կառուցվածքը», «Բնակելի հատվածի կառուցվածքը», «Հրշեջ շենքերի պլաններ»
  2. Հրդեհի ազդարարում․ «Ձայնային ազդանշան»
  3. Հրդեհի ազդարարման էլեկտրական տարբեր համակարգերի նկարագրություն․ «Սիմենս եւ Գալսկե» համակարգ, «Էրիկսոն եւ Կo» , «Կապի, կենտրոնական համակարգի տեղադրում եւ փորձարկում», «Գամավել եւ Կo» էլեկտրական հրդեհային ազդարարման համակարգ, Բեռլինյան «Միքս եւ Գենեստ» համակարգ, «Հրդեհի ազդարարման ավտոմատ էլեկտրական համակարգ»
  4. Հրշեջ գործիքներ՝ նախատեսված ջրով հրդեհաշիջման համար
  5. Ձեռքի հրշեջ խողովակներ՝ կաշվե փականներով
  6. Մետաղական փականներով հրշեջ խողովակներ․ «Հրշեջ խողովակների չափերը», «Գնդաձեւ ռետինե փականներ», «Խողովակների քանակը, փորձարկումն ու խնամքը», «Սկավառակաձեւ փականներ» եւ այլն։
  7. Հրշեջ փողրակներ․ «Հրշեջ փողրակների փորձարկում, խնամք, տեղափոխում, բացազատում, հավաքում», «Հրդեհաշիջման ժամանակ օգտագործված փողրակների տեղափոխում եւ մաքրում», «Վնասված փողրակների նորոգում», «Փողրակների միացում», «Միացման համար անհրաժեշտ պնդօղակների չափերը», «Ավտոմատ միացում»
  8. Շարժիչներին միացված հրշեջ խողովակներ․ «Հրշեջ շոգեխողովակներ», «Հրշեջ շոգեմեքենաների հիմնական մասերը», «Հրշեջ շոգեխողովակների չափերը եւ խնամքը, օգտագործման պայմանները», «Նավթային ջեռուցմամբ մեքենաներ», «Շոգեխողովակների փողրակների քանակը», «Գազային խողովակներ», «Բենզինաշարժիչային հրշեջ խողովակներ», «Էլեկտրաշարժիչ հրշեջ խողովակներ»
  9. Ջրային աշտարակներ
  10. Փրկարարական գույք․ «Պարաններ, գոտիներ, զսպանակակեռիկներ եւ արգելակներ», Փրկարարական փողրակներ, պարկեր եւ ժապավեններ, տուժածների եւ փրկարարների միջեւ կապի հաստատում
  11. Բոցավառվող եւ ծխապատ գոտում աշխատելու սարքավորումներ՝ ռեսպիրատորներ, տարբեր համակարգերի դիմակներ
  12. Հրշեջ սանդուղքներ․ «Հենովի սանդուղքներ», «Շարժասանդուղքներ», «Մեխանիկական սանդուղքներ», «Մեխանիկական սանդուղքների հավաքում եւ փորձարկում»
  13. Բեկող գործիքներ. «Հրշեջ կացիններ», «Հրշեջ կեռաձողեր», «Հրշեջ լինգեր»
  14. Լուսատու սարքավորումներ․ «Լուսարձակներ», «Ջահեր», «Փոքր մասշտաբի հրշեջ գործիքներ»
  15. Հրշեջ բեռնակառք (գումակ). «Ձեռքի հրշեջ գումակ» «Ձիու ուժով քարշվող հրշեջ գումակ», «Հրշեջ գումակի խնամքի պայմանները», «Մեքենային կցված հրշեջ գումակներ»
  16. Հրշեջ շոգենավեր
  17. Ավտոմատ հրդեհաշիջում․ «Սպրինկլերներ»
  18. Ջրացանց․ «Բնական եւ արհեստական աղբյուրներ», «Ջրմուղ կայաններ»
  19. Հրշեջ ծառայություն․ «Հակահրդեհային հաստատությունների տեսակները», «Հրշեջ միությունների, ջոկատների հիմնում ու ղեկավարում», «Հրշեջ ջոկատների բաժանումը հերթափոխերի», «Հրշեջների ուսուցում, հանդերձանքի եւ գույքի տրամադրում», «Մահվան կամ աշխատունակության կորստի դեպքում հրշեջին եւ ընտանիքին աջակցություն», «Դժբախտ պատահարների ժամանակ առաջին օգնության կազմակերպում», «Հրշեջ ջոկատների եւ գումակների թույլատրելի կազմն ու քանակը»
  20. Հրշեջ մարտավարություն․ «Ելք դեպի հրդեհի վայր», «Դեպքի վայրում հրշեջի մասշտաբի ճշտում եւ հրդեհաշիջման պլանի կազմում», «Հետախուզություն», «Հրդեհվող տարածքների տարանջատում», «Հրդեհ բնակելի շենքերում», «Հրդեհ թատրոններում եւ հանրային վայրերում», «Հրդեհներ ֆաբրիկաներում եւ գործարաններում», «Հրդեհ դատարանում», «Անտառային հրդեհներ», «Վերադարձ հրդեհի վայրից»
  21. Հրդեհների կանխարգելիչ միջոցառումներ

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Լուսանկարում Ֆյոդոր Էդուարդովիչ ֆոն-Լանդեզենն է:

Կարդացեք նաեւ.

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 3

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը