Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2092
Տարածել

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է  2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ օգոստոսի 2-ին Հայաստանում՝ Մարալիկ քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ.

Հուլիսի 30-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 28 կմ եւ 38 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 31-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 10 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 6 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Արփաչայ քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 1-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 15 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 36 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 5-ին Իրանում՝ Ահար քաղաքից 32 կմ եւ 29 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ` երեքն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Օգոստոսի 1-ին 6,4 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ֆիլիպինների Պոլլոք քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք եւ Նորգվինեական ծովում` Պապուա Նոր Գվինեայի Լորենգաու քաղաքից 205 կմ դեպի հարավ-արեւելք: Օգոստոսի 5-ին երկրաշարժ է գրանցվել Վանուատուի Լուգանվիլ քաղաքից 119 կմ դեպի հարավ-արեւելք, որն ունեցել է 6,5 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»