Գլխավոր ՀՀ ԱԻՆ 78 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

78 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

1943
Տարածել

Հուլիսի 24-31-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 78 քաղաքացու: Վարչության մեկ մեքենա Երեւան քաղաքում շարունակել է իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

Հուլիսի 25-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 4 փրկարար ծառայողի՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 37 հոգի, որից՝ 20 ծառայող, 13` ծառայողի ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու: Դիմողներից 20-ը ուղեգրվել է ստացիոնար: