Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հաստատվել է ԱԻՆ փրկարար ծառայության միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում նշանակումների կարգը

Հաստատվել է ԱԻՆ փրկարար ծառայության միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում նշանակումների կարգը

3675
Տարածել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2020 թվականի հուլիսի 28-ի 444-Ն որոշմամբ, հաստատվել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող եւ կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը եւ պայմանները:

Ըստ որոշման, նախարարության փրկարար ծառայության միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բժշկական հանձնաժողովի կողմից շարային ծառայության պիտանի ճանաչված քաղաքացիները, զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականում ռազմական բժշկական հանձնաժողովի դրական եզրակացությամբ քաղաքացիները: