Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2457
Տարածել

Հուլիսի 15-22-ը Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ Հուլիսի 15-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ՝

Հուլիսի 15-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 16-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 20 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ եւ 21 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Մարանդ քաղաքից 49 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 19-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 36 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ 41 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ ։

Հուլիսի 20-ին Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 33 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով յոթ երկրաշարժ: Հուլիսի 17-ին 7,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի արեւելյան մասում՝ Կոկոդա քաղաքից 116 կմ դեպի հյուսիս: Հայտարարված ցունամիի վտանգը որոշ ժամանակ անց հերքվել է: Նույն օրը 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզեխմբի Հարավային Անդաման կղզու Պորտ Բլեր քաղաքից 236 կմ դեպի արեւելք: Հուլիսի 18-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պոլինեզիայում` Տոնգայի պետության տարածքում: Հուլիսի 21-ին երկրաշարժ է գրանցվել Ֆիջի կղզեխմբի տարածքում, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Հուլիսի 22-ին 7,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի ափամերձ տարածքում՝ Պերրեվիլլ բնակավայրից 105 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ, որից մեկն ունեցել է 6,2 մագնիտուդ:  Նույն օրը 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Տիբեթի ինքնավար շրջանի արեւմտյան մասում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»