Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 89 հեռախոսային խորհրդատվություն, 9 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

89 հեռախոսային խորհրդատվություն, 9 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2898
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հուլիսի 13-20-ը ստացել է 108 զանգ, որից 89-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 89-ից 35-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին զանգեր:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. վեցը՝ ինքնասպանության փորձի, հինգը՝  հոգեկան խանգարումներով քաղաքացիների, չորսը՝ կեղծ ահազանգի, երկուսը՝ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ ալկոհոլիզմով տառապող քաղաքացու եւ բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

ԱԻՆ հոգեբանները ԱԻՆ վետերանների հետ 41 հոգեբանական զրույց են վարել։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 9 ելք՝ ինքնասպանության փորձի, ինքնավնասման սպառնալիքի եւ կեղծ զանգի վերաբերյալ կանչերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։