Գլխավոր Ուսուցողական նյութեր Սիրելի դիմորդ, Ձեր հաջողությունն ու անվտանգությունը Ձեր ընտրած մասնագիտությունն է

Սիրելի դիմորդ, Ձեր հաջողությունն ու անվտանգությունը Ձեր ընտրած մասնագիտությունն է

4251
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են անսովոր պայմաններում կապված COVID-19 նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության ռեժիմի հետ: 2019-2020 ուսումնական տարում ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների գծով ավարտեց 53 շրջանավարտ, որից 17-ը՝ գերազանցությամբ: Ուրախալի է այն փաստը, որ շրջանավարտների շուրջ 65 %-ն իրենց ուսումը կշարունակեն մեզ մոտ բակալավրի կրթական ծրագրի համապատասխան մասնագիտություններում, իսկ 4-5 շրջանավարտ՝ հանրապետության այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ Ձեզ ակադեմիան ավարտելու կապակցությամբ եւ ցանկանում հաջողություններ, նորանոր նվաճումներ ու հաղթանակներ հետագա գործունեության ընթացքում:

Քեզ բարի երթ:

Ակադեմիայում հունիսի 1-ից սկսվել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով:

Սիրելի դիմորդ, Ձեր հաջողությունն ու անվտանգությունը Ձեր ընտրած մասնագիտությունն է:

Հայկանդուխտ ՂԱՐԻԲՅԱՆ

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Առավել մանրամասն՝ այստեղ