Գլխավոր ՀՀ ԱԻՆ Խորհրդատվություն է ստացել 204 քաղաքացի. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Խորհրդատվություն է ստացել 204 քաղաքացի. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2710
Տարածել

Հուլիսի 3-10-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 204 քաղաքացու: Վարչության երկու մեքենա Երեւան քաղաքում շարունակել են իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման  վերաբերյալ:

Հունիսի 29-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 12 փրկարար ծառայողի թեստավորում՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։ Վարչության հերթապահ բուժանձնակազմը մասնակցել է փրկարարների սպասարկած 7 կանչի՝ վեցը հրդեհի, մեկը՝ պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ:

Անցած շաբաթ հերթապահ բուժանձնակազմը մասնակցել է երկու ահազանգի սպասարկման (իրականացրել է բժշկական  ապահովում), երկուսն էլ պայթուցիկի տեդադրման վերաբերյալ՝ հունիսի 26-ին «Դալմա Գարդեն մոլ», հուլիսի 6-ին՝ «Մեգա մոլ» առեւտրի կենտրոններում:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 38 հոգի, որոնցից 17՝ փրկարար, 19՝ նրանց ընտանիքի անդա, երկու՝ կենսաթոշակառու: Այս 38-ից 23-ն ուղարկվել է ստացիոնար բուժման՝ 7 ծառայող, 15 ընտանիքի անդամ, մեկ կենսաթոշակառու: