Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻ նախարարությունը՝ փոքրիկների աչքերով (լուսանկարներ)

ԱԻ նախարարությունը՝ փոքրիկների աչքերով (լուսանկարներ)

2442
Տարածել

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նախաձեռնել էր տեսակապով հանդիպում 6-11 տարեկան երեխաների հետ։ 15 մասնակից հնարավորություն էին ունեցել խաղային քարտերի միջոցով խաղալ խաղ արտակարգ իրավիճակների դեպքերի եւ պատահարների վերաբերյալ, դիտել արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաների մասին կարճ մուլտֆիլմ։

Տեսակապի երկրորդ փուլն «Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոքրիկների աչքերով» խորագրով նկարչական մրցույթն էր, որի արդյունքներն արդեն ամփոփվել են։ Facebook հարթակում առավելագույն հավանության արժանացած աշխատանքների հեղինակները՝ Լիլի Հակոբյանը, Լիանա եւ Էլեն Գրիգորյանները, Լանա Ներսիսյանը ճանաչվել են հաղթող։

 

Լուսանկարները տրամադրել է ՓԾ հոգեբանական աջակցության բաժինը