Գլխավոր ՀՀ ՆԳՆ Խորհրդատվություն է ստացել 321 քաղաքացի. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Խորհրդատվություն է ստացել 321 քաղաքացի. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2541
Տարածել

Հունիսի 26-ից հուլիսի 3-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 321 քաղաքացու: Վարչության երկու մեքենա Երեւան քաղաքում շարունակել են իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման  վերաբերյալ:

Հունիսի 29-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 19 փրկարար ծառայողի թեստավորում՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։ Վարչության հերթապահ բուժանձնակազմը մասնակցել է փրկարարների սպասարկած 7 կանչի՝ վեցը հրդեհի, մեկը՝ պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 26 հոգի, որոնցից 16՝ փրկարար, 18՝ նրանց ընտանիքի անդա, երկու՝ կենսաթոշակառու: Բոլորն էլ ուղեգրվել է ստացիոնար բուժման։