Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2364
Տարածել

Հունիսի 25-ից հուլիսի 1-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. հունիսի 25-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 30-ին Հայաստանում՝ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

Հունիսի 25-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք 7 բալ ուժգնությամբ եւ Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 26-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Հունիսի 27-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 33 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 5 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ հունիսի 25-ին 6,3 մագնիտուդով Չինաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հոտան քաղաքից 284 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»