Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 210 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

210 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2896
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 22-29-ը ստացել է 234 ահազանգ, որից  225-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ։ 225-ից 210 ահազանգը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին։

Մնացած դեպքերը եղել են հետեւյալ հարցերով․ 3-ը՝ ինքնասպանության փորձի, 2-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 2-ը՝ ինքնավնասման սպառնալիքի, 1-ը՝ միջանձնային բնույթի ահազանգի, 1-ը՝ երեխաների խորհրդատվության վերաբերյալ:

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակից­ները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում հոգեբանական աջակցութ­յուն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 1 ելք՝ ինքնասպանության փորձի ահազանգով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։