Գլխավոր Վերլուծություն Մայիսի արտակարգ դեպքերը

Մայիսի արտակարգ դեպքերը

3136
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի մայիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Մայիսին փրկարար ծառայության ստորաբաժանումներն մայիս ամսին իրականացրել են 1745 ելք՝ 63-ով պակաս քան 2019 թվականի մայիսին: 631 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 445՝ կենցաղային կանչ, 153՝ կեղծ ահազանգ, 516՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 117 մարդ (այդ թվում՝ 3 կին), տուժել` 7997 մարդ (այդ թվում՝ 177 կին եւ 156 երեխա): Փրկարարները 5 մարդու կյանք են փրկել: 2019 թվականի մայիսի համեմատ զոհերի քանակն աճել է 83-ով, տուժածներինը՝ 6922-ով: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 87,6 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 417 ահազանգ (2019 թվականի մայիսին՝ 567 ահազանգ), հրդեհ է գրանցվել 226 դեպքում (2019 թվականի մայիսին՝ 383 ահազանգ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատությամբ հրդեհների թվաքանակի նվազել է 157-ով կամ 41 տոկոսով:

Հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 39: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 38, առանձնատուն՝ 34, բնակելի շենք՝ 29, տրանսպորտային միջոց՝ 25, տնակ-ավտոտնակ՝ 14 եւ այլն: 18 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 81 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Գրանցվել է նաեւ հրդեհի 92 կեղծ ահազանգ:

Հրդեհների գերակշիռ մասը՝ 73 տոկոս կամ 165 դեպք, գրանցվել է քաղաքներում, մնացածը՝ 61 դեպք՝ գյուղերում: Նախորդ տարվա մայիս ամսվա հա­մեմատ քաղաքային համայնքներում հրդեհների քանակը նվազել է 110-ով, գյուղական համայնքներում՝ 47-ով: Երեւանում գրանցվել է 99 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել են Շիրակն ու Կոտայքը՝ 22-ական հրդեհ, ամենաքիչը՝ Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշը՝ 7-ական: Ըստ համայնքների. ամենաքիչը տուժել են Տավուշի եւ Վայոց ձորի քաղաքները՝ մեկական հրդեհ եւ Արմավիրի գյուղերը՝ մեկ հրդեհ: Ամենաշատը տուժել են Շիրակի քաղաքները՝ 13 հրդեհ եւ Կոտայքի գյուղերը՝ 11 հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի մայիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 323 դեպք ահազանգ են ստացել՝ 87-ով պակաս քան նախորդ տարվա մայիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 13, տուժել՝ 430 մարդ: 2019 թվականի մայիսի համեմատ զոհվածների թվաքանակը նվազել է 15-ով, տուժածներինը՝ 128-ով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 57,9 տոկոս կամ 187 դեպք, բախումներն են: 56 դեպք՝ մարդկանց վրաերթ, 38 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 42 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է 364 թունավորում, զոհվել է 1, տուժել՝ 440 մարդ: 2019 թվականի մայիսի համեմատ թունավորումների քանակը նվազել է 118-ով, զոհերինը՝ 3-ով, տուժածներինը՝ 67-ով: Մայրաքաղաքում գրանցվել է 234 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը` 46 դեպք, ամենաքիչը Սյունիքն ու Վայոց ձորը՝ երկուական: Թունավորումների հիմնական պատճառներն են. 107 դեպք` ալկոհոլ, 71 դեպք` քիմիական նյութեր, 25 դեպք` սննդամթերք, 13 դեպք` շմոլ գազից եւ այլն:

Այլ դեպքեր

2020 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է 25 փլուզում, 25 ուժեղ քամի, վայրի կենդանիների 17 հարձակում, 14 քարաթափում, 7 հեղեղում, գետերի վարարում, 6 ուժեղ կարկուտ, 3 սողանք, հողասահք, 2 փլվածք, նստվածք, 1 տեղատարափ անձրեւ, 1 անասնահամաճարակ եւ այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ