Գլխավոր ՀՀ ԱԻՆ Խորհրդատվություն է ստացել 633 քաղաքացի․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Խորհրդատվություն է ստացել 633 քաղաքացի․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2979
Տարածել

Հունիսի 12-19ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 633 քաղաքացու: ԱԻՆ բժիշկները Երեւանում վարչության մեքենաներով կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման իրազեկում-ազդարարում են իրականացրել: 31 փրկարար առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում անցել է COVID-19 հիվանդության թեստավորում:

Շաբաթվա ընթացքում վարչության բուժկանխարգելման բաժին է դիմել 20 քաղաքացի` փրկարար ծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ եւ կենսաթոշակառուներ: