Գլխավոր ՀՀ ԱԻՆ Կառուցվածքային փոփոխություններ ԱԻՆ-ում

Կառուցվածքային փոփոխություններ ԱԻՆ-ում

3464
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով կառավարությունն այսօր լուծարեց «Լազուր», «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» եւ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները: Դրանց փոխարեն արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքում կստեղծվեն համապատասխանաբար պետական ռեզերվների գրասենյակ, սեյսմիկ պաշտպանության վարչություն, առողջապահական ստորաբաժանում: Աղետների բժշկության ոլորտում իրականացվող գործառույթները կվերապահվեն ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ փրկարարական ծառայություն ընդունվողների, փրկարարական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց ուղեգրման, հաշվառման  ու այլ կազմակերպական խնդիրների լուծման հարցերով կզբաղվի նոր ստեղծվող ստորաբաժանումը: Լուծարված ՊՈԱԿ-ների գույքը կամրացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Աս որոշումների արդյունքում կրճատվելու են որոշակի թվով ղեկավար պաշտոնների հաստիքներ: