Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2049
Տարածել

Հունիսի 11-17-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. հունիսի 13-ին Հայաստան-Արցախ սահմանային գոտոււմ՝ Վարդենիս քաղաքից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Արցախ-Հայաստան սահմանային գոտոււմ՝ Քնարավան գյուղից 13 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Հունիսի 12-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաստ քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 15-ին Ադրբեջանոում՝ Դաշքեսան քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հունիսի 14-ին Արեւելյան Թուրքիայի Բինգյոլ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1 մարդ, 18 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հունիսի 13-ին 6,7 եւ 6,2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ճապոնիայի Ռյուկյու եւ Հյուսիսային Մարիանյան կղզեխմբերի տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»