Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 483 զանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

483 զանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3007
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 8-15-ը ստացել է 504 զանգ, որից 491-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 491-ից 483-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին զանգեր:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 5-ը՝ ինքնասպանության փորձի, 3-ը՝ միջանձնային բնույթի խնդիրների, 2-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, բռնության, հրդեհի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 4 ելք՝ 3-ը՝ ինքնասպանության փորձի վերաբերյալ, մեկը՝ հրդեհի:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։