Գլխավոր ՀՀ ՆԳՆ Խորհրդատվություն է ստացել 286 քաղաքացի․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Խորհրդատվություն է ստացել 286 քաղաքացի․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2395
Տարածել

Մայիսի 27-ից հունիսի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 286 քաղաքացու: Երկրում կորոնավիրուսի համավարակի սրման պատճառով վարչության երկու մեքենա Երեւանում իրականացրել է բնակչության ազդարարում՝ հիվանդության կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման  վերաբերյալ:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 27 քաղաքացի, որոնցից 21-ն ուղեգրվել է ստացիոնար բուժման։

10 փրկարար ծառայող Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղում անցել են COVID-19  թեստավորում :