Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2713
Տարածել

Մայիսի 28-հունիսի 3-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Մայիսի 28-ին Իրանում՝ Ահար քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 31-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մայիսի 31-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հարավում՝ Պունո քաղաքից 106 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հունիսի 3-ին 6,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Չիլիի Անտոֆագաստա  քաղաքից 212 կմ դեպի արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»