Գլխավոր ՀՀ ԱԻՆ Խորհրդատվություն է ստացել 96 քաղաքացի․  ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Խորհրդատվություն է ստացել 96 քաղաքացի․  ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2618
Տարածել

Մայիսի 23-29-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության մասնագետները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 96 քաղաքացու:

Շտապօգնության բրիգադը կատարել է մեկ երթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից երկու քաղաքացու տեղափոխելով Երեւան քաղաքում նրանց բնակության հասցե:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 9 քաղաքացի, ստացիոնար բուժման է ուղեգրվել երկու փրկարար ծառայող։

Նախարարի հանձնարարականով՝ ԱԻՆ վարչական շենքի անցակետերում շարունակվել է մուտք գործող աշխատակիցների (ծառայողների) եւ քաղաքացիների ջերմաչափումը։