Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2412
Տարածել

Մայիսի 21-27-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝

Մայիսի 22-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 23-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 35 կմ հարավ 3-4 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 24-ին Հարավային Իրանում՝ Քոհգիլուե եւ Բոյեր-Ահմադ նահանգի Դոգոնբեդան քաղաքից 6 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է 16 մարդ, իսկ 15 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Երկրաշարժի հետեւանքով վնասվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Դեհդաշտի քարավանատունը:

Մայիսի 24-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուք 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 25-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝  Ծնորի քաղաքից 67 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մայիսի 22-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հյուսիսարեւմտյան տարածքում՝ Սինալոայի նահանգի Մազատլան քաղաքից 161 կմ դեպի հարավ-արեւմուտք: Մայիսի 27-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Վանուատուի Պորտ Վիլա մայրաքաղաքից 80 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, եւ ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»