Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 44 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

44 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2092
Տարածել

Մայիսի 18-25-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 74 զանգ, որից 60-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 60-ից 44-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Բացի սրանցից ստացվել են նաեւ հետեւյալ զանգերը. վեց զանգ ինքնասպանության փորձի, չորս զանգ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երեքը՝ ինքնավնասման սպառնալիքի, մեկը՝ սեռական խնդիրներով ահազագողների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։