Գլխավոր ՀՀ ԱԻՆ Թեստավորում է անցել 29 փրկարար․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Թեստավորում է անցել 29 փրկարար․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2270
Տարածել

Մայիսի 15-23-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը շարունակել է վարչական շենքի անցակետեր մուտք գործող աշխատակիցների (ծառայողների) եւ քաղաքացիների ջերմաչափումը: Բուժկանխարգելման բաժին է դիմել 31 քաղաքացի՝ ծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, որոնցից 24-ն ուղեգրվել է ստացիոնար բուժման։

911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 112 քաղաքացու: Վարչության 10 փրկարար  ծառայող՝ 4 բժիշկ եւ 6 բուժակ, շարունակել են հերթապահությունն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» թեժ գծում։ 

Շաբաթվա ընթացքում 29 փրկարար ծառայող անցել է COVID-19 հիվանդության թեստավորում Պաշտպանության նախարարության համաճարակաբանական ծառայությունում։

Լուսանկարը տրամադրել է վարչությունը