Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 23 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

23 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2108
Տարածել

Մայիսի 11-18-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 34 զանգ, որից 28-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 28-ից 23-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Բացի սրանցից ստացվել են նաեւ հետեւյալ զանգերը. երկու զանգ՝ ինքնասպանության փորձի, երեք զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկ զանգ՝ միջանձնային բնույթի խնդրի վերաբերյալ։

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։