Գլխավոր ՀՀ ԱԻՆ Համալրվել է ԱՌՆ օպերատիվ աշխատանքային խումբը

Համալրվել է ԱՌՆ օպերատիվ աշխատանքային խումբը

2514
Տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի մայիսի 6-ի 538-Ա որոշմամբ համալրվել է վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը): Այս խումբը պետք է իրականացնի աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներ եւ ըստ մասնագիտական ոլորտների առաջարկություններ ներկայացնի վարչապետին:

Աշխատանքային խմբի ղեկավարը ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն է: Խմբում ներկայացուցիչներ ունեն տարբեր նախարարություններ՝ պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի եւ այլն, պետական այլ գերատեսչություններ՝ ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Նոր որոշմամբ խմբի կազմը համալրվել է Հայաստանի արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների, քաղաքաշինության, տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներով: Խմբում ընդգրկվել են նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինս աշխատանքային խմբի քարտուղարն է: