Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 44 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

44 ահազանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2454
Տարածել

Ապրիլի 27-մայիսի 4 ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 61 զանգ, որից 47-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 47-ից 44-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության վերաբերյալ զանգեր:

Գրանցվել է նաեւ ինքնասպանության փորձի եւ հոգեկան խանգարումներով քաղաքացիների վերաբերյալ 4-ական զանգ, միջանձնային բնույթի խնդիրների վերաբերյալ երեք զանգ եւ մեկական զանգ ինքնավնասման սպառնալիքի, երեխաների, բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։