Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մեկուսացվել է արտերկրից ժամանած ինը քաղաքացի․ ԱԻՆ բուժվարչությունն ամփոփում է շաբաթը

Մեկուսացվել է արտերկրից ժամանած ինը քաղաքացի․ ԱԻՆ բուժվարչությունն ամփոփում է շաբաթը

2025
Տարածել

Ապրիլի 23-30-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության շտապօգնության բրիգադը կատարել է 4 ելք դեպի «Զվարթնոց» օդանավակայան՝ ինը քաղաքացու տեղափոխելով Երեւան քաղաքի տարբեր մեկուսացման վայրեր։

Վարչության 10 ծառայողներ՝ 4 բժիշկ եւ 6 բուժակ, շարունակում են իրենց աշխատանքը Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» թեժ գծում՝ քաղաքացիներին տրամադրելով խորհրդատվություն կորոնավիրուսի վերաբերյալ։

36 ահազանգ է գրանցվել նաեւ 911 ծառայությունում, որոնք պահանջել են մասնագիտացված բժշկական օգնություն։

Շարունակվում է ԱԻՆ վարչական շենքի անցակետերում ծառայողների եւ քաղաքացիների ջերմաչափման գործընթացը։ Բուժկանխարգելման բաժին են դիմում նաեւ ծառայողների հարազատները եւ կենսաթոշակառուներ։ Ստացիոնար բուժման է ուղեգրվել 14 մարդ։

Ապրիլի 27-ին վարչության  փրկարար ծառայողների  հետ անցկացվել է հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության պարապմունք: