Գլխավոր Հրշեջ-փրկարարներ COVID-19 վարակի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով

COVID-19 վարակի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով

1852
Տարածել

COVID-19 վարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության եւ կարատինի պայմաններում Հայաստանի պարետի որոշմամբ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել: Հայաստանի համայնքներում այս որոշման կատարմանը հետեւում են ոստիկանների եւ փրկարարների համատեղ խմբերը: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խմբերը հերթապահում են հանրապետության տարբեր համայնքներում:

Այս ամենն արվում է ի շահ քաղաքացիների, վարակի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով: